211652_close_icon
views-count2451 դիտում article-date 13:21 12-04-2017

Մեզ մոտ վերջնագրերով չեն գալիս. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերոսնի այն հայտարարությունը, թե Մոսկվան պետք է ընտրություն անի՝ ընտրել ԱՄՆ-ի կամ Արևմուտքի ու Իրանի հետ հարաբերությունները, հաղորդել է «Дождь» հեռուստաալիքը։ «Ես ընդհանրապես այդ հայտարարությունը որպես վերջնագիր չեմ համարում։ Կարծում եմ, որ բոլորը վաղուց հասկացել են, որ մեզ մոտ վերջնագրով գալն անօգուտ է։ Դա ուղղակի հակաարդյունավետ կլինի»,-ընդգծել է Զախարովան։ Ավելի վաղ նա Թիլլերսոնի այդ հայտաարությունը անվանել էր «մկաններով խաղ»։ Հիշեցնենք, որ այսօր ԱՄն պետքարտուղարը հանդիպելու է ՌԴ արտգործնախարար սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Սիրիայում օրեր առաջ տեղի ունեցածը։

Նմանատիպ նյութեր