211652_close_icon
views-count90258 դիտում article-date 19:12 12-04-2017

Հայաստանի և Երևանի ՃՈ պետերն արշավ են սկսել թաղանթապատ ամենագնացների տերերի դեմ, որոնց մեջ են պատգամավորներ, դատավորներ և այլ «խոշոր կալիբրի» պաշտոնյաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարությամբ 2 օր է, ճանապարհային ոստիկանները մի իսկական արշավ են սկսել այն վարորդների ու ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ, որոնց ավտոմեքենաների դիմապակիները օրենքով արգելված ձևով թաղանթապատված են /պլյոնկած/։ Երևանում աշխատանքները ղեկավարում է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օրվա ընթացքում հայտնաբերվել է 260 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները, եթե տեղում պոկել են իրենց դիմապակուն փակցված «պլյոնկաները», ազատ են արձակվել, իսկ այն վարորդները, ովքեր փորձել են արդարանալ, պաշտոնյաների անուններ տալ կամ «Գյուլնազ տատու հեքիաթները կարդալ», նրանց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Երևանի «գաի պլաշչադկա»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մեքենաների մեջ մեծ թիվ են կազմել դատավորները, նախկին ու ապագա ԱԺ պատգամավորները, ոստիկանության և քննչական ապարատի աշխատակիցները, որոնց ավտոմեքենաները հիմնականում եղել են վերջին դասի, համարանիշներն էլ «տերերի նման գոլդ»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն արշավը սկսվել է նաև մարզերում, որոնց աշխատանքներն էլ տեղում ղեկավարում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր