211652_close_icon
views-count19613 դիտում article-date 15:27 11-04-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. խմելու ջուրն առատորեն փողոցով հոսում է, իսկ համապատասխան կառույցները գոնե չեն աջակցում, որ բնակիչները վերանորոգեն խողովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկար ժամանակ է, արտակարգ իրավիճակ է տիրում Երևանում: Սուվորովի նրբանցքի 28 տունը զրկված է խմելու ջրից, իսկ այն առատորեն հոսում է փողոցով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 20 օր առաջ այդտեղ խնդիր է եղել: Համապատասխան կառույցների աշխատակիցները եկել են, ինչ-որ աշխատանքներ արել, վերջում էլ այդ տան ջրի խողովակը փայտե խցանով փակել ու գնացել: Առավոտից այդ խցանը դուրս է եկել, իսկ խմելու ջուրն առատորեն հոսում է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ բազմիցս դիմել են համապատասխան կառույցներին, սակայն ստացել են նման պատասխան, թե՝ ձեր սեփական ուժերով լուծեք խնդիրը: Հուսահատված բնակիչները որոշել են մասնագետ կանչել և իրենց ուժերով վերանորոգել խողովակը, սակայն հիմա էլ ջուրը որոշ ժամանակով չեն անջատում, որ կարողանան աշխատել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր