211652_close_icon
views-count96673 դիտում article-date 10:07 11-04-2017

Դատախազը, ով իրեն համարում էր «Դռռիկ Խչոյին» մրցակից, իր Lexus-ով տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». նա գլխիկոր հետևում էր, թե ինչպես է «դռռիկափարոսիկաթափ» լինում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 10-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 151 GG 01 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված տեղեկությունից հետո, որ նշված ավտոմեքենայի վրա ապօրինի եղանակով տեղադրվել են գերձայնային ազդանշաններ, փարոսիկներ և ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում է տեխզննման կտրոնը, արդեն «գաի պլաշչդակայում» հայտնաբերվել են գերձայնային ազդանշանն ու փարոսիկները, իսկ մեքենայի տերը, ով Գեղարքունիքի մարզի դատախազ Կարեն Խաչատրյանն է, ենթարկվել է խոշոր չափի վարչական պատասխանատվության։ Մինչ «գաի պլաշչդադկա» տեղափոխվելը, «մեծն» դատախազը փորձել էր ճանապարհային ոստիկաններին համոզել, որ ինքը դատախազության համակարգում «ուժեղ» տանիք ունեցող ունի ու հիմա կզանգահարեն և իր «երկաթյա նժույգը» չի տեղափոխվի «պլաշչադկա», սակայն երևանցի հայտնի «Դռռիկ Խչոյին» մրցակից «դռռիկափարոսիկասեր» դատախազը, ով, երբ նկատել էր, որ նկարահանվում է իր ավտոմեքենան և Սասնա էպոսի «Ցռան Վերգոյի» նման ավտոմեքենան թողել ու փախել էր, այստեղ էլ հայտնի հայ մեծ գրող Պարույր Սևակի ասած՝ «երազախաբ» եղավ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/10/1064040/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցների վրա անօրինական ճանապարհով չտեղադրեն գերձայնային ազդանշաններ, փարոսիկներ, հակառակ դեպքում՝ անկախ ավտոմեքենաների մակնիշից, վարորդի ու սեփականատիրոջ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատության, իսկ հարկ եղած դեպքում ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազ Կարեն Խաչատրյանին Գեղարքունիքի մարզում ավելի շատ ճանաչում են որպես «Դռիկ-փարոսիկ Կարեն», քանի որ ավելի շատ իրեն պահում էր օրինախախտ վարորդի նման, քան որպես օրինապահ դատախազ: Նա իր Lexus մակնիշի 151 GG 01 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրել էր գերձայնային ազդանշաններ և փարոսիկներ, ով սիրում է ցերեկները դռիկներով «ճեմել» մարզում՝ տեղի-անտեղի «դռիկներ տալով», իսկ մութ եղած ժամանակ էլ դռիկներին զուգահեռ ցույց էր տալիս իր ավտոմեքենայի վրա ապօրինի տեղադրված փարոսիկները՝ արձակելով լույսեր: Երեկ՝ ապրիլի 10-ին, ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, որով երևում էր, որ «օրինապահ» դատախազը նաև ավտոմեքենայի վրա չուներ տեխզննման կտրոն, մինչդեռ դժվար թե դատախազը չիմանար, որ դա նույնպես օրենքի խախտում է: Երբ դատախազը նկատել էր, որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում է իր Lexus-ը, հարցրել էր, թե՝ ինչի՞ համար ես նկարում: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու է դատախազը ավտոմեքենայի վրա անօրինական տեղադրել դռիկներ, փարոսիկներ, իսկ դիմապակու վրայից էլ բացակայում է տեխզննման կտրոնը, Գեղարքունիքի մարզում առյուծ կտրող դատախազը հրաժարվել էր պատասխանել և Սասնա Դավթի էպոսի հերոսներից «Ցռան Վերգոյի» օրինակով ճողոպրել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր