211652_close_icon
views-count45386 դիտում article-date 10:52 08-04-2017

Թալինի ոստիկաններն այցելեցին Արագածոտնի մարզի հերոսներ ծնած Կարմրաշեն գյուղ և հանդիպեցին քառօրյա պատերազմում արիաբար զոհված հերոսի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ 18-20 տարեկան զինվորը Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ հանուն հայրենիքի, հանուն իր ծնողների, պատրաստ է կյանքը զոհել։ Այդպիսի հերոսներից էր Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ, Ռաֆիկ Հակոբյանը, ով, չխնայելով իր կյանքը, մինչև վերջին շունչը իր զինակից ընկերների հետ մարտնչեց ազերի ճիվաղների դեմ։ Երեկ՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանի նախաձեռնությամբ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ այցելեցին հերոսի ծննդավայր, որտեղ հանդիպեցին նրա ծնողներին՝ շնորհավորելով առյուծածին մորը՝ տոնի կապակցությամբ։ Գյուղի դպրոցը անվանակոչված է մեկ այլ հերոսի անունով, և այդ դպրոցի ռազմագիտության դասարանը երեկ անվանակոչվեց Ռ. Հակոբյանի անունով և դասարանի մի փոքրիկ անկյուն վերածվեց մի փոքրիկ թանգարանի։ Ոստիկանապետը ծնողներին փոխանցեց ոստիկանության շնորհավորանքը՝ օրվա խորհրդի կապակցությամբ ու ասաց. «Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, հպարտանալու շատ մեծ տեղ ունենք։ Այսօր բաց ճակատով կարող ենք իր լուր աշխարհի ասել, որ 18-20 տարեկան երիտասարդ տղաները պատրաստ են ամուր պահել մեր սահմանները։ Քառօրյա պատերազմում նրանք մեզ համար ոչ թե զոհվեցին, այլ մարտիրոսացան։ Մենք Ռաֆիկին ու նրան նման բոլոր հերոսներին կյանքում բացակա չենք դնի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր