211652_close_icon
views-count102991 դիտում article-date 20:42 07-04-2017

Արտակարգ իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնի 1-ին մանկական բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում. մայրը պնդում է, որ 1.5 տարեկան երեխային սխալ հորմոններ են ներարկում և թույլ չեն տալիս, որպեսզի ինքը տեսակցի նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 6-ին, Արաբկիր բժշկական կենտրոնի 1-ին մանկական բաժանմունքի հիվանդասենյակից ժամը 20:30-ին վերակենդանացաման բաժանմունք տեղափոխված 1.5 տարեկան Նարեկ Գյուրջյանի ծնողները հայտնվել են անելանելի իրադրության մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց թույլ չեն տալիս տեսակցել երեխային, կամ տեղափոխել այլ հիվանդանոց: Ծնողները պնդում են, որ իրենց երեխային սխալ հորմոններ են ներարկում, ինչի հետևանքով վիճակը ծայրահեղ ծանր է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Քրիստինե Սարգսյանը ասաց. -Մեր երեխան Արաբկիր բժշկական կենտրոնում է գտնվում 2016 թվականի հուլիսի 22-ից, միչև 1 տարեկան դառնալը՝ կրծքային բաժանմունքում, իսկ հետո` 1-ին մանկական բաժանմունքում: Հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, թույլ չեն տալիս, որ երեխային տեսնենք, անգամ 1 մետր հեռավորությունից: Մեր երեխան իրեն լավ էր զգում, միայն փոքր-ինչ ջերմություն ուներ, իր հիվանդասենյակ բերեցին մեկ այլ վիրուսակիր երեխա: Չնայած նրան, որ մենք բողոքեցինք, որ մեր երեխան թույլ է, չի կարող հիվանդանալ, մեկ է, ուշադրություն չդարձրեցին: Երեխան այդ բոլոր ինֆեկցիոն հիվանդություններով վարակվեց, սկսվեց գրիպ, հազ, թոքաբորբ, ինչն էլ հանգեցրեց նրան, որ հիմա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այստեղի ուժեղ անտիբիոտիկներ ներարկելու պատճառով վնասվեց ականջի ներվը: Հիմա էլ միայն ուժեղ անտիբիոտիկներ կամ հորմոններ են ներարկում, որի հետևանքով հնարավոր է անգամ ոսկրային համակարգի ախտահարում: Ներկա պահին ախտահարվել են ներքին օրգան համակարգերը: Ես իրենց դիմեցի, քանի որ երեխայի քաշը 1,5 կիլոգրամով պակաս էր, որ քաշ հավաքելու համար օգտագործեն վիտամիններ, սակայն պատասխանեցին, որ մենք վիտամիններով չենք աշխատում: Այնքան են երեխային դեքսամետազոն հորմոն տվել, որ ռենինը ու ճնշումը բարձրացել է: Ես անգամ բարձրացել եմ Արման Բաբլոյանի մոտ, խնդրանքով, որ մասնակցեմ իմ երեխայի բուժման համար կայանալիք խորհրդակցությանը: Այնտեղ ինձ ասացին, որ իջնեմ և կթողեն ներս մտնեմ, սակայն չթողեցին, պատճառաբաելով, որ չեն կարող, վարիչը թույլ չի տալիս»: Երեխայի մայրը ցավով ասաց նաև, որ բժիշկները ասում են, թե իրենց երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ իր կարծիքով հնարավոր է նաև, որ երեխային վնասել են կամ, որ էլ ավելի ցավալի է՝ նա այլևս չկա: Վերջում ծնողները հույս հայտնեցին, որ կկարողանան տեսակցել երեխային, իմանալ` ինչ վիճակում է գտնվում, ում կամ ինչ պատճառով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Նմանատիպ նյութեր