211652_close_icon
views-count10538 դիտում article-date 22:36 07-04-2017

Ռուս-աբխազական սահմանի մեծ հերթերը սպառնալիք են Աբխազիայում գալիք հանգստյան սեզոնի համար

«Պսոու» հսկիչ-անցակետում զբոսաշրջիկներին վիզա տրամադրելու խնդիրները կարող են խոչընդոտ դառնալ 2017թ-ին Աբխազիայում հաջող հանգստի սեզոնի համար: Այդ մասին ասում է «Զբոսաշրջության աբխազական միության» նախագահ Աննա Կալյագինան: Խնդրի լուծումը նա տեսնում է զբոսաշրջիկների համար վիզաների չեղարկման մեջ: «Զբոսաշրջիկները մեծ բավականություն է ստանում Աբխազիայում հանգստանալուց, սակայն սահմանը հատելը պարզապես մթագնում է այդ տպավորությունները», – հայտարարել է նա: Բացվող զբոսաշրջային սեզոնը քննարկվել է Աբխազիայի հասարակական պալատի հատուկ նիստին: Նիստը բավականին ներկայացուցչական էր. իրենց հաշվետվություններն ու կարծիքներն են ներկայացրել Սուխումի ադմինիստրացիայի ղեկավարները, զբոսաշրջության նախարարության, ճանապարհային ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: «Զբոսաշրջության աբխազական միության» ղեկավարի խոսքով՝ հերթերի գլխավոր պատճառը Ռուսաստանի հետ աբխազական սահմանի անցակետերի չափազանց քիչ քանակն է: «Նախկինում վիզաները զբոսաշրջիկներին տրվում էին Սուխումում, իսկ այժմ՝ Պսոու գետի սահմանն անցնելիս: Կտեսնեք՝ արդյունքում մեծ խնդիրներ են առաջանալու: Զբոսաշրջիկները երկար հերթ են կանգնում ռուսական մաքսակետում, իսկ եթե նման իրավիճակ լինի նաև աբխազական կողմում, դա հյուրերի մոտ Աբխազիա գալու ցանկության վրա կազդի», – հայտարարել է Աննա Կալյագինան: [url=https://jam-news.net/?p=30092&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր