211652_close_icon
views-count39947 դիտում article-date 09:35 07-04-2017

Խորդուբորդ ճանապարհի պատճառով խոշոր վթար է տեղի ունեցել Լուսակերտի զորամասի մոտ. Mercedes-ը, 70 մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում, դիվիզիոնի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 TF 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Մուրադյանը Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի ծառայողները, և մինչ կժամաներ շտապօգնության բրիգադը, զորամասի բուժանձնակազմը առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել վիրավորին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Կարեն Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին դեպքի վայրում ՃՈ տեսուչներ Արթուր Հակոբյանն ու Վոլոդյա Կարապետյանը քարշակի միջոցով ավտոմեքենան դուրս են բերում երթևեկելի գոտի, որպեսզի ՃՈ հետաքննիչ Վ. Հարությունյանի կարգադրությամբ տեղափոխվի ոստիկանության Նաիրիի բաժին։ Հավաքվածներն արդարացիորեն ասում էին, որ վթարի պատճառը եղել է խորդուբորդ ճանապարհը և այն ավելի շատ հիշեցնում է «մինի խրամատներ», և վարորդը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, ընկել է խորդուբորդի մեջ և չկարողանալով կառավարել ավտոմեքենան, տեղի է ունեցել վթարը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր