211652_close_icon
views-count43996 դիտում article-date 12:20 05-04-2017

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ապագա բժշկի ընտանիքի եկամտի միակ աղբյուր կենդանաբանական խանութի կենդանիները էլեկտրական հոսանքի անջատման պատճառով սատկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրող Հայրյանների ընտանիքի եկամտի միակ աղբյուրը՝ կենդանաբանական խանութի կենդանիները, սատկել են, իսկ կերերի որոշ տեսակներ այլևս օգտագործման համար պիտանի չեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ամենի պատճառը եղել է մեկ ամսվա գումարը չվճարելու հետևանքով էլեկտրական հոսանքն անջատելը, ինչն էլ հանգեցրել է նման աղետի: 27-ամյա Վազգեն Հայրյանը, ով իր կնոջ և 1-ամյա երեխայի հետ վարձով է բնակվում Աբովյան քաղաքում, սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում: Նա մոտ մեկ տարի առաջ Աբովյան քաղաքում տարածք է վարձակալել, հիմնել կենդանաբանական խանութ, որից ստացած եկամտով էլ և ուսման վարձն է վճարել, և տան ու խանութի վարձակալության գումարը, և կոմունալ վճարումները, և, իհարկե, հոգացել է նաև ընտանեկան ծախսերը: Ձմռան ամիսներին պարտաճանաչ վճարել է հոսանքի վարձը, սակայն փետրվար ամսին խնդրել է էլէկտրոցանցերին, որ գումարը, որը կազմել է 120.000 դրամ, վճարի մաս-մաս, քանի որ առևտուրն այնքան էլ լավ չի եղել: Վազգենի խնդրանքը մերժվել է և հրամանի համաձայն՝ հոսանքի մատակարարումը ընդհատվել է, ինչն էլ բերել է նման տխուր վիճակի: Հայկն ասաց, որ վրդովված է հատկապես այն փաստից, թե պատկան մարմինները ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե իբր աջակցում են փոքր և միջին բիզնեսին, սակայն իրականությունը լրիվ այլ բան է ցույց տալիս: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր