211652_close_icon
views-count8205 դիտում article-date 18:03 04-04-2017

Սիրիայում քիմիական հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11 երեխա

Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Իդլիբ նահանգում առնվազն 100 մարդ է զոհվել թունավոր գազով հարձակման հետևանքով, հայտնում է [url=https://english.alarabiya.net/en/News/middle-east/2017/04/04/Syria-toxic-gas-attack-kills-civilians-in-Idlib-province.html]Al Arabiya[/url]-ն՝ մանրամասնելով, որ զոհերի թվում կան երեխաներ: Հարվածը, որի հետևանքով թունավոր գազ է արտանետվել, ուղղված է եղել Խան Շեյխուն քաղաքին: Մարդիկ մահացել են շնչահեղձման և թունավորման հետևանքով: Զոհերից բացի ևս 300-ը՝ տարբեր աստիճանի թունավորում են ստացել քիմիական հարձակման հետևանքով: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող հատվածում: Նշվում է, որ բնակիչները մահացել են թունավոր գազից խեղդվելու պատճառով: Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիան հարձակման համար մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն ու ՄԱԿ-ից պահանջել հետաքննել դեպքը: Ասադի խոսնակները հերքել են, նշելով, որ քիմիական զենք չեն կիրառել:

Նմանատիպ նյութեր