Պայթյուններ՝ Սիրիայում․ զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 11 երեխա
Սիրիայի Համա նահանգում մեքենաներում տեղադրված 2 պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 18 մարդ, այդ թվում՝ 11 երեխա։ Այս մասին հայտնում է Սիրիայի ազգային հեռուստատեսությունը։
Ըստ հեռուստատեսության հաղորդման՝ հարձակումը տեղի է ունեցել կառավարության վերահսկման տակ գտնվող Ջիբրին և Ալ Հումեյրա գյուղերում։