211652_close_icon
views-count56021 դիտում article-date 14:46 02-04-2017

Ծանր հիվանդությունից ի Տեր հանգչեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» միության նախագահ Յուրի Միքայելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուղիղ 1 տարի առաջ՝ ապրիլի 2-ին, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության կենտրոնական շտաբից, հրամանատար Յուրի Միքայելյանի հրահանգով, Արցախ աշխարհի սահմանամերձ գոտիների ամենաթեժ կետերն էին մեկնում, Արցախյան ազատամարտն անցած վետերանները, որոնց շատ չանցած միացավ նաև վետերանների միության ընդհանրական ջոկատը՝ Յուրի Միքայելյանի գլխավորությամբ: Ապրիլյան պատերազմի այդ օրերին Յուրան իր մարտական ընկերների հետ ուխտեց, որ պատերազմից հետո ողջ և առողջ տուն վերադառնալով, պիտի սկսեն այցելել բոլոր զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին: Այդպես էլ եղավ: Կարգապահության բարձր մակարդակի և պարտաճանաչության շնորհիվ, վետերանների միությանը հանձնվեց ՀՀ նախագահի հովանավորությամբ և պաշտպանության նախարարության աջակցությամբ ստեղծված «Դուք մենակ չեք» նախաձեռնությունն իրականացնելու պատիվը: Յուրի Միքայելյանն անձամբ էր այցելում բոլոր զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքներին, ասում «Դուք մենակ չեք», աջակցոում, փորձում լուծում տալ ընտանիքների սոցիալական խնդիրներին և սփոփում: Սակայն շատերը չգիտեն, որ այն միտքը, որ նա իր կյանքով չկարողացավ փրկել երիտասարդ զինվորների կյանքեր և զոհվել նրանց փոխարեն՝ անընդհատ մտատանջում էր նրան: Բեռը ծանր էր…: Ուղիղ մեկ տարի անց՝ այսօր՝ ապրիլի 2-ին, 65 տարեկան հասակում, վրա հասած ծանր հիվանդության պատճառով ի Տեր հանգչեց նաև նա: Գնաց՝ միանալու մեր հին ու նոր Վահաններին, Վարդաններին ու Ղևոնդ երեցներին, իր հետ Ապրիլյան պատերազմի հերոս նահատակներին՝ տանելով բազմահազար բարևներ և կարոտագրեր: Սիրելի հերո՜ս հրամանատար, հանգչիր խաղաղությամբ: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր