211652_close_icon
views-count3285 դիտում article-date 16:05 01-04-2017

Իկեր Կասիլյաս. Չեմ հասկանում «Ռեալի» երկրպագուների վարքագիծը

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը իր զարմանքն է հայտնել, որ մադրիդցիների ներկայիս դարպասապահ Կեյլոր Նավասը Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության արդյունքներով չընդգրկվեց մրցաշարի լավագույն դարպասապահների եռյակում: «Անհավատալի է, որ Նավասը չընդգրկվեց երեք ուժեղագույն դարպասապահների շարքում: Իսկ տրիբունաների սուլոցը այժմ դարձել է «Սանտյագո Բերնաբեուի» բաղկացուցիչ մասը: Զարմանում եմ երկրպագուների վրա, որոնք սուլում են Նավասի հասցեին՝ հաշվի առնելով, թե ինչպես նա իրեն դրսևորեց նախորդ մրցաշրջանում: Չեմ ասում, թե պետք է նրան լավագույնը ճանաչեին, բայց ամենայն հարգանք տածելով Բուֆոնի ու Օբլակի հանդեպ, Նավասի խաղն էլ պետք է ըստ արժանվույն գնահատվեր», ասել է Կասիլյասը:

Նմանատիպ նյութեր