211652_close_icon
views-count10520 դիտում article-date 21:35 30-03-2017

«System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը հայտնի ռեժիսորների հետ հյուրընկալվել են «Նարեկացի» արվեստի միությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«System of a Down» հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հյուրընկալվել էին «Նարեկացի» արվեստի մություն՝ «Նարեկացի» նվագախմբին լսելու և տեսնելու համար: Երիտասարդ երաժիշտները Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և արդյունք դարձել, որ ռոք երաժիշտը այցելելով Հայաստան չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր լսելու նրանց: Փոխադարձ ոգևորվածությամբ անցավ հանդիպումը, որի ընթացքում նվագախումբը նվագեց ժողովրդական «Նոր Ուզունդարա»` Արտեմ Խաչատուրի մշակմամբ, և Արամ Խաչատրյանի «Լեռնցիների պար»-ը: [b] «Նարեկացի» արվեստի միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր