211652_close_icon
views-count82342 դիտում article-date 14:45 28-03-2017

Վարդենիսի մշակույթի տան բակում «ասեղ գցելու տեղ չկար». տեղացիներն ասում էին. «Փորձված թանը անփորձ մածունից լավն է, մենք գիտենք՝ ով է մեր դեսպանը լինելու Ազգային ժողովում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ՀՀԿ անդամ Կարեն Բոթոյանը հերթական հանդիումը նախընտրական հանդիպումն ունեցավ Վարդենիս քաղաքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մշակույթի տան բակում, կարելի է ասել, ասեղ գցելու տեղ չկար։ Մինչ կսկսեր նախընտրական հանդիպումը, բնակիչներն իրար հետ քննարկում էին ու ասում էին. «Փորձված թանը անփորձ մածունից լավն է, 5 տարի առաջ պատգամավոր ընտրեցինք Կարեն Բոթոյանին ու հիմա էլ նրան ենք ընտրելու, քանի որ նա ապացուցել է, որ ինքը գործի մարդ է, այլ ոչ թե սին ու դատարկ խոստումներ տվող։ Մենք ինչպե՞ս կարող ենք մոռանալ այն բազմաթիվ ու բազմաբնույթ բարեգործական ու սոցիալական աշխատանքները, որ կատարել է պատգամավոր եղած ժամանակ ու հիմա էլ բաց ճակատով մենք գործուղելու ենք նրան Ազգային ժողով։ Այսպես ասած՝ նա լինելու է մեր դեսպանը առաջիկա 5 տարում Ազգային ժողովում։ Թող որոշ մարդիկ նախանձից անկապ զրույցներ չանեն։ Նա մեր հող ու ջրի մարդն է, նրանից լավ ոչ մի թեկնածու չի պատկերացնում մեր խնդիրներն ու դրանց լուծումները, էնպես որ այն մարդիկ, ովքեր չարախնդում են, նրանք մեծն գրողի՝ Սևակի ասած՝ «երազախաբության գիրկն են ընկնում», իսկ Սևակն ասել է՝ երազախաբ լինելով՝ երեխա չեն ունենում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարդենիսցիների առաջ ելույթ ունեցավ պատգամավորության թեկնածու Կ. Բոթոյանը, ով հայտնեց, որ վերջին 5 տարիներին վարդենիսցիներն իրենք են իրենց աչքով տեսել իր կատարած աշխատանքները և այսօր այդ մասին այնքան էլ չի ուզում խոսել, պարզապես վարդենիսցիներն այսուհետ կունենան իրենց քաղաքի մասին երգ, որի ստեղծման համար մեծ աշխատանքներ է կատարել Կ. Բոթոյանը։ Այս պահին միջոցառումը շարունակվում է, և կենդանի կատարումներով հանդես են գալիս հայ ճանաչված ու սիրված աստղեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր