56778 դիտում
13:08 14-07-2017
Մաշտոցի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար. ծնողները բանակ էին ճանապարհում ապագա առյուծ զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս տարվա ամառային զորակոչին ընդառաջ՝ հանրապետության գրեթե բոլոր զինկոմիսարիատներում այս օրերին մարդաշատ է:
Նորակոչիկներին ճանապարհելու են գալիս ոչ միայն նրանց հարազատներն ու բարեկամները, այլև ընկերները:
Ճիշտ է՝ երբեմն ականատես ես լինում հուզմունքի, սակայն հուզված ծնողները ասում են, որ դա հպարտության հուզմունք է, քանի որ իրենց զավակները մեկնում են ծառայության՝ իրենց պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ:
Իրենք անառիկ են պահելու իրենց վստահված առաջնագիծը ու իրենք համալրելու են այն առյուծ զինվորների շարքերը, որոնց շնորհիվ նենգ թշնամին չի կարողանում իր նպատակին հասնել:
Այսօր հերթական անգամ տոն էր Աջափնյակ վարչական շրջանի Մաշտոցի զինկոմիսարիատում:
Բակում ասեղ գցելու տեղ չկար, իսկ ծնողներն էլ բաց ճակատով հպարտորեն ասում էին. «Մեր երեխաներին ճանապարհում ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ու վստահ ենք՝ ավելի տղամարդ դարձած զորացրվելու են: Աղոթում ենք, որ սահմանին լինի խաղաղություն, որ ոչ մի ծնողի աչքից արցունք չթափվի, իսկ եթե արցունք էլ լինի, թող այն միայն ուրախության արցունք լինի:
Ձեզ բարի ճանապարհ, ապագա առյուծներ, ապագա արծիվներ, ձեր մեջ հոսում է Մոնթեի, Անդրանիկի, Չաուշի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Արցախյան ու քառօրյա պատերազմի հերոսների արյունը: Ձեր գործն արդար է»:
Լուսակարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+