42946 դիտում
20:58 20-01-2020
Արաբկիրի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար. ծնողներն ասում էին. «Մեր երեխաները գնալու են միանան սահմանն անառիկ պահող առյուծ ու արծիվ տղաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 19-ին, Արաբկիր զինվորական կոմիսարիատից զինծառայության մեկնեցին ապագա առյուծ զինվոր տղաները, որոնց բանակ էին ճանապարհում ծնողները, հարազատներն ու ընկերները:
Արաբկիրի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար ու ծնողները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մեծ հպարտությամբ մեր երեխաներին ճանապարհում ենք բանակ ու վստահ ենք, որ նրանք բարձր են պահելու հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը:
Բոլորին ցանկանում ենք բարի ծառայություն, բարի վերադարձ ու նրանք գնալու և միանալու են այն առյուծ զինվոր տղաներին, ովքեր իրենց ծառայությամբ մեր անդորրն են պահում:
Թող Աստված պահապան լինի հայ զինվորին: Զորամասերից և առաջնագծից մենք՝ ծնողներս, միշտ բարի լուրեր լսենք և նրանց ուղարկված նամակներում միշտ լավը կարդանք»:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+