211652_close_icon
views-count34399 դիտում article-date 09:43 27-03-2017

Արամ Սարգսյան. «Էդ «Ծառուկյան» դաշինք չի, էդ «Հանրապետական կուսակցություն 2» է». aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն երեկ՝ մարտի 26-ին, Վանաձորում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս ընտրություններում հաղթող է ճանաչվելու «Ելք» դաշինքը, եւ որ Հանրապետական կուսակցությունը վախեցած է. «Վերջապես ՀՀ նախագահը լայաղ արեց ընտրությունների մասին բան խոսել ու առաջինն անդրադարձավ մեզ՝ «Ելք» դաշինքին: Ախպեր ջան, քեզ հաղթողը քո «Գելափի» ցուցանիշներով Գագիկ Ծառուկյանն է, մեզ հետ ի՞նչ գործ ունես: Բա ինքն ա քեզ կրում, քո մտահոգությունդ էնտեղ է, հետեւաբար քո հարցումներդ ծերից ծեր սուտ են: Հետեւաբար իրենք իրենց հարցումներում տեսնում են, որ հաղթողը «Ելք» դաշինքն է: Ու իրենք վախեցած են ձեր ձայներից, դրա համար էլ էդ մարդը փորձում է մեզ վարկաբեկել», գրում է [url=http://www.aravot.am/2017/03/26/870635/]aravot.am[/url]-ը։ Արամ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանին: Նրա կարծիքով «Ծառուկյան» դաշինքի հանդիպումներին բնակչությունը գնում է, միայն նրա համար, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանա. «Գագիկ Ծառուկյանն իսկապես երեւույթ է: Նա որ գնում է ինչ-որ տեղ, միլիոնով մարդիկ են հավաքվում, բայց նրանք միլիոնով նամակներ են ուղարկում: Էդ նամակներից ցանկացածի մեջ գրած է՝ փող տուր: Շատ բնական բան է: ՀՀ ամենահարուստ մարդը գնում է մարզեր, որտեղ ապրում են ամենաաղքատ մարդիկ: Էդ մարդիկ ամենահարուստ մարդուց ինչ են ուզելու գաղափա՞ր»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/03/26/870635/]կայքում[/url]։ Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 334+
334+

Նմանատիպ նյութեր