211652_close_icon
views-count3430 դիտում article-date 15:28 19-12-2017

Արամ Սարգսյան. «Մենք «Ծառուկյան» դաշինքին բուրժուադեմոկրատական հեղափոխություն չենք առաջարկել». aravot.am

«Կա իշխանությանը զուգահեռ գործող համակարգ, որը պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել: Իսկ թե գործընթացներն ինչպես կստացվեն՝ հաջողված, թե՞ անհաջող, դա արդեն ժամանակի խնդիր է: Մենք գտնում ենք, որ այս առաջադրումը «Ելք» դաշինքի կողմից միանշանակ դրական ազդեցություն է ունենալու մեր դաշինքի համար»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, փոխանցում է [url=http://www.aravot.am/2017/12/19/927086/]aravot.am[/url]-ը։ Հիշեցնենք, «Ելքը» նախագահի իր թեկնածուին արդեն առաջադրել է Արտակ Զեյնալյանին, նաեւ դիմել են «Ծառուկյան» դաշինք խմբակցությանը՝ սատարելու իրենց թեկնածուին: Արամ Սարգսյանը բացատրում է` իրենք այսպիսով ուզում են ցույց տալ, որ որպես ընդդիմություն պատրաստ են մասնակցել քաղաքական գործընթացներին, ունեն համապատասխան ռեսուրսներ եւ ծրագրային նպատակներ, որ ունեն մարդիկ, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, կարող են բանակցել: Հարցին`«Ծառուկյան» դաշինքին դիմելու իրենց քայլով հնարավո՞ր է, որ ցանկացել են ցույց տալ`իրո՞ք ընդդիմադիր ուժ է «Ծառուկյան» դաշինքը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ցույց տալ, որի արժանի ուժ ենք՝ իշխանությանը փոխարինելու համար: Իսկ ով է ընդդիմադիր, թե ընդդիմադիր չէ, իրենց հարցրեք: Իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության բոլոր հնարավորություններից օգտվել են, հետեւաբար, մեր երկրի օրենքներով, իրենք ընդդիմադիր են: Կպաշտպանեն մեր թեկնածուին, թե այլ մեկին`իրենց որոշելու խնդիրն է: Մենք մեր քայլն արել ենք, մենք գտնում ենք, որ Արտակ Զեյնալյանն արժանի մարդ է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/12/19/927086/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր