211652_close_icon
views-count27826 դիտում article-date 17:24 26-03-2017

Ավտովթար Կոտայքի մարզում․ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Priora-ն և Opel-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 23-ամյա Արամ Արամյանի վարած ՎԱԶ 21 723 մակնիշի 35 GF 161 համարանիշի և 55-ամյա Սեյրան Խաչատրյանի վարած Opel մակնիշի 35 FZ 592 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի վայրում Priora-ի վարորդը հայտարարում էր, որ պատճառը եղել է ճանապարհի փոսերը և լցված ավազը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր