211652_close_icon
views-count84699 դիտում article-date 08:31 25-03-2017

Արտակարգ իրավիճակ Լարսում. 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ մնացել են շրջափակման մեջ

[color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկվանից 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Լարսի անցակետի վրացական կողմում տեղի ունեցած ավտոպատահարն է. ինչ-որ բեռնատար «ֆուռ» է կողաշրջվել, մինչդեռ Հայաստանի Կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուները հայտարարում են, թե տեղյակ չեն: Լարսի փակման հետևանքով ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Մեզ հետ զրույցում այնտեղ գտնվող քաղաքացիներն ասում էին, որ եթե վրացական կողմը ցանկություն ունենար, մի ամբողջ օրվա ընթացքում վերամբարձ կռունկ կբերեր և ճանապարհից կհեռացներ կողաշրջված բեռնատարը, մինչդեռ ստացվում է՝ վրացիները առաջնորդվում են «էշ, մի սատկի, գարուն կգա» սկզբունքով, իսկ Հայաստանի կողմում էլ սպասում են, երևի, «պառվի ուլերը անցնի», որ «տեղներից ժաժ գան»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր