211652_close_icon
views-count40441 դիտում article-date 21:53 21-03-2017

«Հորեղբայր, ախպոր տղա, կարող ենք խռովել, բարիշել». Արթուր Գևորգյանը կարծում է ՝ հորեղբոր ձայներն իրեն կանցնեն. Tert.am

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում Հանրապետական կուսակցությանը սատարելու որոշում չկա: Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով թիվ 2 ընտրատարածքից առաջադրված, գործող պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ չի ցանկանում ֆեդերացիան քաղաքականացնել, պարտադրանք չկա, կարող է մարզիկներ լինեն, որ ցանկանում են այլ կուսակցության հետ համագործակցել: Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել էր, որ 27 ՀԿ-ների՝ այդ թվում մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ստորագրել են հայտարարություն-կոչ՝ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Արթուր Գևորգյանը նաև վստահեցրեց, որ Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանները, թեժություն չի նկատել՝«ամեն ինչ խախանդ է»: Ըստ Արթուր Գևորգյանի՝ տրամաբանական է, որ Դավիթաշեն վարչական շրջանում հորեղբոր՝ Ռուբեն Գևորգյանի ձայները, ով հիմա ոչ մի կուսակցության ցուցակով առաջադրված չէ, կարող են իրեն անցնել: -[b]Պարո՛ն Գևորգյան, Դուք բավականին թեժ ընտրատարածքում եք առաջադրված, այստեղ հենց Հանրապետական կուսակցությունից էլ մի շարք հայտնի անձինք կան առաջադրված՝ Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը և այլոք։ Այս ընտրատարածքում մի շարք միջադեպեր են արդեն գրանցվել, տեսանք նաև «Ծառուկյան դաշինքից» առաջադրված Վահան Կարապետյանի , Արման Սահակյանի թիմակիցների հետ տեղի ունեցած միջադեպը, Արման Սահակյանի հետ կապված միջադեպը։ Միմյանց միջև ինչպե՞ս եք ընտրատեղամասը կիսում: [/b] -Ընտրատարածք չենք կիսում և այդ թեժությունը մենք չենք տեսել, չենք զգացել, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է հատկանշական, որ ասում եք թեժ է: Այդ հարցերը կարող եք ուղղել այն մարդկանց, ում անունը հնչեցրեցիք, մեզ մոտ ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խախանդ է, ոչ մի թեժություն չկա, ամեն ինչ բնականոն հունով գնում է: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/03/21/Arthur-Gevorgyan/2315989]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր