211652_close_icon
views-count2411 դիտում article-date 19:42 18-11-2020

«Հիմա մեր տնից 3 հոգի կռվում ենք` ես, տղես, իմ ախպոր տղեն, որը հիմա Հադրութում է». Փաշինյանի աջակիցը` Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/18/Protest-Pashinyan/3446289?fbclid=IwAR0tZReyHIL11HcTzUKSPLNMON-3ooSa81n324QgwaofZa7FKo44Pkcdnlg]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ աջակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հանրահավաքի մասնակիցներից մեկը, որը պատերազմի մասնակից է, նշեց, որ 1992 թվականին ևս պատերազմին մասնակցել է, իսկ հիմա ընտանիքի անդամներով էին ռազմաճակատ մեկնել: «Հիմա իմ տնից երեք հոգի կռվում են` ես, իմ տղեն, իմ ախպոր տղեն: Հիմա իմ ախպոր տղեն Հադրութում ա, դեռ չի եկել: Թող՝ 92 թվականից զենք առնեին, չգնային՝ կղզի առնեին, դղյակները չկառուցեին, մեկ էլ էն կամիկաձեների դեմը առնեին, որ հիմա սենց չլիներ»: Աջակիցը նշեց, որ ամենավերջում Մարտակերտում է կռվել, վիճակը հիմա նորմալ է, սակայն եթե ճիշտ ժամանակին զենք գնվեր, նրա գնահատմամբ՝ այս պատկերը չէր լինի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր