211652_close_icon
views-count31609 դիտում article-date 11:28 18-03-2017

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած վարորդների ավտոմեքենաներով, ովքեր չէին հասցնում «զանգով հարց լուծեին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է օրինախախտ վարորդների ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որոնցից 23-ի վարորդները եղել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Նշված մեքենաների վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, որոշներն էլ չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաների վարորդները, կատարած օրինախախտումների համար, ինչպես և նախորդ անգամները, չեն կարողանա խուսափել վարչական պատասխանատվությունից՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու ծանոթ-բարեկամ հարաբերություններից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում է զգուշացնել բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, ինչպես նաև սթափ վարորդներին, որպեսզի չարհամարհեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր