211652_close_icon
views-count21597 դիտում article-date 16:11 11-02-2017

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական մեծ թվով ավտոմեքենաները, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկան» այս անգամ լցվել է 45 տրանսպորտային միջոցներով, որոնցից 38-ի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Նրանց մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, մյուսն մասն էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։ «Պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաներ, վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հիշեցնում և զգուշացնում է բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, ինչպես նաև սթափ վարորդներին, որպեսզի չարհամարհեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հատկապես ձմռան այս անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչը, առաջին հերթին, ելնում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր