Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 50-200 հազար դրամի չափով:
ՃՈ ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում և իրենց մոտ ունենան ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում, անկախ ավտոմեքենայի մակնիշից ու համարանիշից, վարորդի կամ մեքենայատիրոջ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի