211652_close_icon
views-count10552 դիտում article-date 09:26 18-03-2017

Անիի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կրակի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 17-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անիավան գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տանը։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար, Փրկարար ծառայութան կապիտան Արտավազդ Գրիգորյանի գլխավորությամբ։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է, որ կրակն առաջացել է նշված տան խորդանոցի տանիքում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ում է պատկանում նշված տունը, պարզվում է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր