211652_close_icon
views-count96783 դիտում article-date 12:30 16-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով կանխեցին «աղջիկ փախցնելու օպերացիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ են առևանգել։ Արդեն Շենգավիթ վարչական շրջանում Շենգավիթի ոստիկանները կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների ընթացքում կանգնեցնել նշված ավտոմեքենայի վարորդին, ում տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության։ Պարզվել է, որ մինչ այդ, նա իր ավտոմեքենայով բախվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Գալուստ Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը ավտոմեքենաների զննություն է կատարում։ Փաստի առթիվ Շենգավիթի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նորայր Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջկան առևանգողը եղել է Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 25-ամյա Գարիկ Դանիելյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վերջինս ասում էր, որ աղջկան փախցնում էր ընկերոջ համար, սակայն անավարտ մնաց։ Իսկ Mercedes-ը վնասվել է, քանի որ աղջիկը ընթացքում մեքենայի դուռը բացել է և այն կպել է Mercedes-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր