211652_close_icon
views-count72257 դիտում article-date 11:44 15-03-2017

Գյուղացիներն ասում էին. «Շատ պատգամավորների ենք տեսել, մեծ մասը օդ են դուրս եկել, մեր թեկնածուն Արամն է, ով մեր մատից փուշ հանող է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծափաթաղ գյուղում հանդիպում տեղի ունեցավ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանի հետ։ Պատգամավորության թեկնածու Ա. Եգանյանին գյուղում դիմավորեցին աղ ու հացով, որից հետո Ա. Եգանյանը ծաղիկներ խոնարհեց 1993 թվականի դեկտեմբերի 29-ին Օմարի ճակատամարտում զոհված գյուղացի ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաղբյուրին, որից հետո ելույթ ունեցան գյուղացիները, ովքեր կոչ արեցին ընտրողներին, որպեսզի իրենց քվեն տան Ա. Եգանյանին։ Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Շատ պատգամավորներ ենք ունեցել, որոնց մեծ մասը հետագայում օդ են դուրս եկել, ընտրվելուց առաջ սարեր են խոստանում, բայց հենց մանդատը հայտնվում ա ձեռքներում, սաղ հայտնի հեքիաթի՝ «Կռնատ աղջկա» հերոսի օրն են ընկնում։ Հոգնել ենք նման օդ արձակող պատգամավորներից, բայց վստահ ենք ու հավատում ենք, որ Ա. Եգանյանը օդ չի լինի, քանի որ նրանից լավ ոչ ոք չի իմանա մեր խնդիրներն ու պրոբլեմները, իսկ եթե ընտրվելուց հետո Եգանյանն էլ պիտի օդ լինի, ուրեմն աշխարհի վերջն ա»։ Իր խոսքում Ա. Եգանյանը հայտնեց, որ ինքը հուսախաբ չի անի ընտրողներին ու խնդրեց, որպեսզի իրենց քվեն տան իրեն. «Տվեք ու պահանջեք։ Ես այնպես եմ աշխատելու, որպեսզի արդարացնեմ ձեր հույսերը, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ինքներդ պահանջեք, որ ես նորից լինեմ ձեր ներկայացուցիչը Ազգային Ժողովում»։ Այս պահին պատգամավորության թեկնածու Ա. Եգանյանի հանդիպումը շարունակվում է Ջիլ գյուղում, որտեղ թեկնածուն նույն խոստումները հայտնեց գյուղացիներին, իսկ գյուղացիներն էլ վստահ են, որ եթե նա ընտրվի պատգամավոր, որոշ պատգամավորների նման «օդ չի լինի»։ Գյուղացիները՝ ի պատիվ թեկնածուի, ոչխար մորթեցին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 266+
266+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր