57175 դիտում
18:24 13-03-2018
Ջրային պետական կոմիտեի նախագահը ավելի շատ «ջուր է ծեծում», քան «ժողովրդի մատից փուշ է հանում». բնակիչներն ասում էին. «Միայն իր երկիրը չսիրողը նման կերպ կվարվեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքում համայն հայությանը հրավիրոում է Հայաստան՝ ներդրումներ կատարելու, խոստանալով , որ Հայաստանում ամեն ինչ բարելավվում է, պետական ապարատի չինովնիկները ոչ մի խոչընդոտներ չեն ստեղծում քաղաքացիների համար, Հայաստանի Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը 2017 թ.-ի դեկտեմբերից մինչև առ այսօր ավելի շատ «ջուր է ծեծում», քան զբաղվում է բուն գործով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեռ անցյալ տարի ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի վիճակ է տիրում Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում:
Ջրային պետական կոմիտեի որոշ ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով հսկայական մարդաբոյ փոսը դարձել էր պատուհաս բնակիչների համար: Նույնիսկ մեքենաներ ու երեխաներ էին հայտնվել այդ փոսում:
Դեռ այն ժամանակ հրապարակումից հետո Ջրային պետական կոմիտեի մամլո ծառայությունը մի սրտաճմլիկ պարզաբանում ուղարկեց՝ տեղեկացնելով, որ Ջրային պետական կոմիտեն 1 ամսվա ընթացքում խնդիրը կլուծի, անգամ փորձ արեցին «բոչկա գլորել» «Վեոլիա ջուր» ընկերության վրա:
Երեկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած քաղաքացիներն ասում էին, որ Ջրային պետական կոմիտեի կարկատած փոսը նորից դարձել է պատուհաս և հույս էլ չունեն, որ այդ կառույցի ներկայացուցիչները հերթական անգամ «ջուր չեն ծեծի» և խնդրի կարգավորումը մի քանի ամիս կձգձգեն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/04/1083832/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագորղը, տևական ժամանակ է՝ Ջրային պետակա կոմիտեի մեղքով Արաբկիր վարչական շրջանի 39 փողոցում խրամատ հիշեցնող փոսը պատուհաս էր դարձել բնակիչների համար:
Ամիսներ առաջ Ջրային պետական կոմիտեն շահած մրցությի արդյունքում նախ ջրագծերի վերանորոգման աշխատանքներ էր կատարել, ինչի համար բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում, սակայն, չգիտես ում կարճ խելքով որոշվել էր աշխատանքները դադարեցնել և մարդաբոյ այդ փոսը դարձավ պատճառ մի քանի վթարների:
«4-5 անգամ ավտոմեքենա է ընկել փոսը, էլ չենք ասում՝ մութ ժամերին մարդիկ հրաշքով են փրկվում փոսի մեջ հայտնվելուց: Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ստացվել է՝ Էշ մի սատկի, գարուն կգա: Վարչապետ Կարեն Կարապետյանը ամեն անգամ կառավարության նիստերի ժամանակ հորդորում է պաշտոնյաներին, որպեսզի սկսված գործը ավարտին հասցնեն, մինչդեռ Ջրային պետական կոմիտեն բախտի քմահաճույքին է հանձնել իր իսկ սկսած գործը»:
Բնակիչները խնդրանքով դիմում էին վարչապետ Կ.Կարապետյանին՝ հուսով, որ նրա անմիջական կարգարդությամբ հնարավոր կլինի կիսատ թողած գործը ավարտին հասցնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
34695 դիտում
19:36 26-03-2017
Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում․ միայն Երևանը չսիրողը այս կերպ կվարվեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ