211652_close_icon
views-count2252 դիտում article-date 11:13 14-03-2017

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցային երրորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն։ Տեղի կունենան նաև երկկողմ ու եռակողմ մի շարք խորհրդակցություններ։ Ներկա պահին ընթանում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Ռուսաստանի պատվիրակության հանդիպումը՝ Միլոշ Ստրուգարի գլխավորությամբ։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Բանակցություններում քննարկվելու է նաև գերիների փոխանակման նպատակով հանձնաժողով ստեղծելու հարցը։

Նմանատիպ նյութեր