211652_close_icon
views-count56429 դիտում article-date 16:34 13-03-2017

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում. կան դանակահարվածներ, ոստիկանությունը փնտրում է «Քառակուսի» Արթուրին

Երեկ՝ մարտի 12-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արտենի գյուղի Բաղրամյան փողոցի 4 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի բակում նույն շենքի բնակիչ, 28-ամյա Գարիկ Մալխասյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան ծեծի են ենթարկել համագյուղացիներ՝ եղբայրներ։ Արդեն առավոտյան Թալինի ոստիկանները պարզել են, որ ծեծողները հանդիսանում են նույն գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Հովհաննես Եղոյանը ր 28-ամյա Հակոբ Եղոյանը, ովքեր հայտնաբերվել են գյուղում և բերման ենթարկվել Թալինի ոստիկանություն։ Վերջիններս իրավապահներին հայտնել են, որ վիճաբանության ժամանակ Գ. Մալխասյանը դանակով հարվածել է իրեն, ինչի հետևանքով Հովհաննեսը ստացել է «աճուկի և աջ բազկի շջանների ծակած վերքեր», իսկ Հակոբը՝ «աջ ազդրի վերին մասի ծակած վերք» վնասվածքներ։ Վերջիններիս տրվել է դատաբժկի ուղեգիր։ Մարտի 12-ին, ժամը 19։00-ի սահմաներում, Թալինի ոստիկանները Գ. Մալխասյանին հայտնաբերել են իր կնոջ հայրական տանը՝ Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մալխասյանը ոստիկաններին ասել է, որ եղբայրներից Հովհաննեսը եղել է թմրանյութի ազդեցության տակ, իսկ նրան թմրանյութը տվել է համագյուղացի՝ ոմն Արթուր, ում մականունը «Քառակուսի» է։ Ոստիկանությունը պարզում է նաև «Քառակուսի» Արթուրի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր