211652_close_icon
views-count31213 դիտում article-date 21:54 11-03-2017

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ 60-ամյա մեքենավարը էլեկտրաքարշիչով վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրա հայտնված 86-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայությունից, որ Երևան-Գյումրի 2834-կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, թիվ 682 էլեկտրաքարշիչի վարորդը վրաերթի է ենթարկել գծերի վրա գտնվող հետիոտնին, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ավագ քննիչ Դավիթ Ղահրամանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում հաշվառված, սակայն փաստացի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում բնակվող 86-ամյա Մարգարիտա Պողոսյանն էր, իսկ էլեկտրաքարշիչը վարել է Գյումրի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 60-ամյա Սամվել Հարությունյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինս աշխատում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում, որպես մեքենավար։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր