211652_close_icon

Շենգավիթի ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գիշերային թիթեռնիկին «Ոսկե Գավաթում» թալանել են» անունը․ թալանողը նրան ներկայացել էր այլ անվամբ

views-count1657 դիտում article-date 20:46 09-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գիշերային թիթեռնիկին «Ոսկե Գավաթում» թալանել են» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 29-ին, ոսիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա մի կին իր իրերը, այդ թվում գումարը, վերարկուն մոռացել է «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։

Շենգավիթի ոստիկանները ծավալուն աշխատանքի արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում այդ կինը Արշակունյաց պողոտայում նստում է իրեն անծանոթ, սակայն Հայկ ներկայացած վարորդի կողմից շահագործվող «Jeep» մակնիշի ավտոմեքենան, որից հետո միասին ուղևորվում են Արշակունյաց պողոտայում գործող «Ոսկե Գավաթ» հյուրանոց։

Արդեն ներսում իրենց կողմից պատվիրված համարում գարեջուր են խմում, ինչից հետո այդ կինը քնում է։ Ժամեր անց արթնանալուց հետո նկատում է, որ Հայկ ներկայացած անձը հյուրանոցից հեռացել է, իսկ իր բաճկոնի գրպանում եղած 150 հազար ՀՀ դրամն ու «Iphone» և «Nokia» տեսակի բջջային հեռախոսները չկան։

Շենգավիթի ոստիկանները հայտնաբերում են այդ կնոջը, ով անակնկալի է գալիս, ասելով․ «Էդ ոնց իմացաք, որ իմ գլխին սենց օյին ա եկել»։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ գողություն հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։

Մինչ քննիչները կլսեին այդ աղջկան, Շենգավիթի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Հայկ ներկայացած անձը իրականում ոչ թե Հայկն  է, այլ Երևանում բնակվող 28-ամյա Նարեկ Մ․-ն, ով իր բնակության վայրի շենքի մոտ հայտնաբերվում և գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան կազմված փաստաթղթերով ներկայացնում են Շենգավիթի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նարեկ Մ․-ն փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված արարքը ինքն է կատարել , իսկ այդ կինը գիշերային թիթեռնիկ է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր