211652_close_icon
views-count1837 դիտում article-date 11:53 10-03-2017

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքն այսօր առավոտյան բարձրացել է 0.69 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 49,62 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.63%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52,52 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր