211652_close_icon
views-count90071 դիտում article-date 09:20 05-03-2017

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Volkswagen-ը, 70 մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 35 FC 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներ, 58-ամյա Շոթա Մարտիրոսյանն ու 26-ամյա Լյուդվիգ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վիրավորներին մեքենայից դուրս են բերել Արմավիրի հրշեջ-փրկարարները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց վիրավորներից Շ. Մարտիրոսյանը, գիտակցության չգալով՝ մահացել է։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Մովսես Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան վարել է մահացածը, սակայն դա պետք է պարզվի քննության ընթացքում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր