211652_close_icon
views-count28608 դիտում article-date 23:58 30-05-2015

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 33 DU 456 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են` 1-ը Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 3-ը Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջին իսկ պահից օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչներն ու Նաիրիի ոստիկանության փորձաքրեագետը: Ժամանել են նաև Եղվարդի հրշեջ փրկարարական խումբը և ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է, իսկ 3-ի վիճակն, ըստ բժշկական կենտրոններից ստացված տեղեկությունների, ծայրայեղ ծանր է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր