211652_close_icon
views-count41254 դիտում article-date 07:49 04-03-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Չայնի»-ի ոլորաններում 38-ամյա վարորդը 04-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ռուսական համարանիշներով 27-ամյա վարորդի Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին, «Չայնի»-ի ոլորաններում 38-ամյա Գնել Մանուկյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի 35 CT 996 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 27-ամյա Մարատ Սարոյանի վարած Mercedes մակնիշի Y 749 EH 102 ռուսական համարանիշներով ավտոմեքենային Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 04-ի վարորդ Գ.Մանուկյանը տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստինակության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը, տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչներ Հայկ Խաչատրյանի, Վիգեն Մարգարյանի և Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը և հրամանատարի տեղակալ Ե. Ալեքսանյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր