211652_close_icon
views-count23620 դիտում article-date 11:08 02-03-2017

Երևանում բախվել են Nissan-ն ու BMW-ն. վթարի վայր է ժամանել ԱԺ պատգամավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai մակնիշի 90 NA 100 համարանիշի և BMW մակնիշի 33 TՍ 735 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի վայրում էր նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը երիտասարդ աղջիկ է եղել, ով ԱԺ պատգամավորի մտերիմն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր