211652_close_icon
views-count5015 դիտում article-date 09:33 27-02-2017

Լոս Անջելեսում ընթանում է «Օսկար-2017» 89-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են առաջին հաղթողների անունները

Լոս Անջելեսում մեկնարկել է 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Երեկոն վարում է հայտնի կատակերգու Ջիմմի Քիմմելը։ Մրցանակներ են տրվում 24 տարբեր անվանակարեգի հաղթողներին։ Արդեն հայտնի են առաջին հաղթողները։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Ալի Մախերշալին /Լուսնային լույս/։ «Լավագույն կոստյումների դիզայն»-ի համար մրցանակը հանձնվեց Քոլլին Էթվուդին /Ֆանտաստիկ կենդանիները և որտեղ են նրանք բնակվում/։ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ՛ Ջեյ. Պատրաստված է Ամերիկայում»-ը։ »Լավագույն ձայնային մոնտաժ»-ի համար մրցանակը շնորհվեց Սիլվեն Բելմարին /Ժամանում/։ »Լավագույն ձայն» անվանակարգում մրցանակը հասավ «Խղճի խայթով» ֆիլմի ստեղծողներին։ Վիոլա Դևիսը ճանաչվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» ճանաչվեց իրանցի Ասգար Ֆարհադիի «Վաճառականը» ֆիլմը։ «Լավագույն լիամետրաճ մուլտֆիլմֆիլմ» ճանաչվեց «Կենդանապոլիսը»-ը։ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Լա Լա Լենդ»-ին։ «Ջունգլիների գիրք»-ը հաղթեց «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգում։ «Սպիտակ սաղավարտներ» կարճամետրաժ ֆիլմը հաղթեց «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ Հունգարացի ռեժիսոր Քրիստոֆ Դեկի «Երգիր» ֆիլմը ճանաչվեց լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ։ «Լավագույն երգ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Լա Լա Լենդ»-ի City of Star-ը։ Երաժշտության հեղինակը Ջասթին Գուրվիցն է, խոսքերի հեղինակները՝ Բենջ Փասեքը և Ջասթին Փոլը։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթեց «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը: «Լավագույն սցենարիստ» անվանակարգում Օսկարը շնորհվեց Բարի Ջենքինսին /«Մանչեսթերը՝ ծովի մոտ»/։ Էմմա Սոթունը ճանաչվեց հաղթող՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Դեմիոն Շազզելը ճանաչվեց լավագույն ռեժիսոր /«Լա Լա Լենդ»/։ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Քեյսի Աֆֆլեքը /«Մանչեսթրը՝ ծովի մոտ»/։ «Լուսնի լույս»-ը հաղթեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Նմանատիպ նյութեր