211652_close_icon
views-count28659 դիտում article-date 22:50 26-02-2017

Լոռու մարզում 30-ամյա վարորդը ՎԱԶ 21 010-ով գլորվելով հայտնվել է ձորում․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, փետրվարի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած ՎԱԶ 21 010 մակնիշի 6093 GX համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով վարորդ Դ․Դավթյանն ու նրա ուղևորներ․ Վանաձոր քաղաքի բնակիչներ 21-ամյա Թամարա Մելքոնյանը, 50-ամյա Արթուր Սարգսյանը, 27-ամյա Գայանե Մկրտումյանը և 35-ամյա Արտեմ Ղուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի և տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման ու ձնահեռացման աշխատանքներ։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր