211652_close_icon
views-count102153 դիտում article-date 09:52 26-02-2017

Արտակարգ դեպք Երևանում. «գիշերային թիթեռնիկը» նաև ավտոառևանգիչ է. «կլիենտը» փողը չի տվել, նա էլ «թռցրել է» Toyota-ն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ էդմոնդ Պետրոսյանի կողմից հետաքննություն է սկսվել փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտոառևանգման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Առաքելյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ ժամեր առաջ Սայաթ –Նովա պողոտայի 33 շենքի դիմացից առևանգել են իր Toyota մակնիշի ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ գիշերը ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի 18 հասցեի մոտից նշված ավտոմեքենան վարելիս ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 19-ամյա Սաթենիկ Բաբախանյանին: Վերջինս ստորագրությամբ ազատ է արձակվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բաբախանյանը ոչ մի տեղ չի աշխատում, ով ավելի շատ ճանաչված է որպես «գիշերային թիթեռնիկ» և կան տեղեկություններ, որ նա ավտոմեքենայի տիրոջ հետ «լուսնյակ գիշեր է անցկացրել ու բոլորովի քուն չեն ունեցել», իսկ առավոտյան երբ «կլիենտը» վճարումը չի կատարել, Սաթենիկն էլ հարցի լուծումը տեսել է Toyota-ն տանելով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր