211652_close_icon
views-count45082 դիտում article-date 23:43 04-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. հանցագործները կոտրել են մի քանի գրասենյակների դռներ. այնտեղ ոչինչ չհայտնաբերելով՝ հնդիկի ՍՊԸ-ից «թռցրել են» 1մլն 860 հազար դրամի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 31-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքում գտնվող մի քանի գրասենյակներից կատարված գողության փաստով: Օգոստոսի 30-ին, ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը՝ 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, կամ անձինք նշված հասցեում գտնվող «Դիլլոն Գրուպ», «Պլյուս-Մինուս» ՍՊԸ-ների, «Տեղեկատվական զարգացման կենտրոն», հասարակական կազմակերպության մուտքի դռները կոտրելու միջոցով ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Դիլբաղ Սինղ Դհիլլոնին պատկանող աշխատասենյակի հատուկ պահպանվող պահարանից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ «Պլյուս-Մինուս» ՍՊԸ-ի և «Տեղեկատվական զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակներում ոչինչ չգտնելով՝ գողը, կամ գողերը հեռացել են՝ պատճառելով 1 մլն 860 հազար դրամի վնաս: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր