211652_close_icon
views-count22095 դիտում article-date 18:46 23-02-2017

Արագածոտնի մարզում ՌԴ քաղաքացին Scania մակնիշի բեռնատարով վթարի է ենթարկվել. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ՌԴ քաղաքացի, 36-ամյա Ալեքսանդր Յուլմյանը վարելով Scania մակնիշի T535 EC/163 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ տեսուչ Հարություն խաչատրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկութունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր