211652_close_icon
views-count7412 դիտում article-date 12:17 23-02-2017

Հենրիխ Մխիթարյան. Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղվա բուժզննումից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում , անդրադառնալով «Սենտ-Էտյենի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/22/1059627/]խաղում[/url] (1:0) ստացած վնասվածքին, ասել է հետևյալը. «Աջ ազդրիս ետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձավ միակ գոլի հեղինակը:

Նմանատիպ նյութեր