211652_close_icon
views-count2023 դիտում article-date 21:21 21-02-2017

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Յուն Բյոնգ-սեն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ

Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Յուն Բյոնգ-սեն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև նախորդ քառորդ դարի ընթացքում ձևավորել է ամուր գործընկերություն և հաստատվել է փոխշահավետ համագործակցություն: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտել երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնել բարեկամական հարաբերությունները: Նախարար Բյոնգ-սեն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, մասնավորապես, առևտրի և ներդրումների ոլորտներում: Յուն Բյոնգ-սեն պատրաստակամություն է հայտնում շարունակելու սերտ համագործակցությունը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ առավել ընդլայնելու գործընկերությունը երկու երկրների միջև՝ ընդգրկելով նոր հեռանկարային ուղղություններ:

Նմանատիպ նյութեր