211652_close_icon
views-count25790 դիտում article-date 21:05 21-02-2017

Վերաքննիչ դատարանը բեկանեց Կենտրոնի դատարանի որոշումը և նախկին զինվորական մայորը, ով Աջափնյակի թաղապետարանի պաշտոնյա է՝ կալանավորվեց և տեղափոխվեց «Վարդաշեն» ՔԿՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանի նկատմամբ, ում այս տարվա հունվարի 16-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրասավսության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը գրավով ազատ էր արձակվել: Հ. Մելոյանը կասկածվում է հունվարի 3-ին իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու մեջ, ինչի հետևանքով 28-ամյա Մուշ Գասպարյանը, ով 80 մետր շպրտվել էր՝ տեղում մահացել էր, իսկ 27-ամյա Ռազմիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազ Ազատ Գևորգյանի միջնորդությունը և Հ. Մելոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Մելոյանը տեղափոխվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ պարզվել է, որ մինչև Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնի պետի տեղակալ նշանակվելը՝ նա աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, կոչումով էլ մայոր է: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/17/1056169/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին Երևան քաղաքի դատախազության դատախազ Ազատ Գևորգյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանի նկատմամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր բավարարել միջնորդությունը, ընտրել որպես խափանման միջոց կալանք, սակայն մեկ այլ որոշմամբ կիրառել էր այլընտրանքային պատիժ՝ գրավով ազատ արձակելով Հ. Մելոյանին, ով կասկածվում էր հունվարի 3-ին իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով հետիոտներ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին վրաերթի ենթարկելու մեջ, ինչի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել էր և տեղում մահացել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր