211652_close_icon
views-count105706 դիտում article-date 13:28 20-02-2017

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։ Ինչպես Աբովյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 29-ամյա Վահագն Աբգարյանը։ Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները «Քրեզի» գիշերային ակումբում տեղազննման աշխատանքներ էին կատարում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանն է։ Պարզվում է, որ նա նույնպես հիվանդանոց է տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնի պետ Հ. Ղազարյանի հանձնարարականով քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Էդգար Բալոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /դանակահարություն 2 և ավելի անձանց նկատմամբ/ հատկանիշով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր