Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչում արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին և կամային հաղթանակ տարավ «Բլեքբերնի» նկատմամբ:
Դաշտի տերերը 12-րդ րոպեին առաջինը բացեցին խաղի հաշիվը: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հրաշալի [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/19/1059299/]փոխանցումից [/url]հետո Մարկուս Ռեշֆորդը խփեց պատասխան գոլը:
2-րդ խաղակեսում վճռորոշ եղան Ժոզե Մոուրինյոյի փոխարինումները. անհաջող հանդիպում անցկացրած Մարսյալի և Լինգարդի փոխարեն խաղադաշտ մտան Պոլ Պոգբան և Զլաթան Իբրահիմովիչը: Հենց նրանց շնորհիվ էլ «Մանչեսթեր Յունայթեդը» հաշվի մեջ առաջ անցավ. Պոգբայի հաշվենկատ փոխանցումից հետո շվեդ հարձակվողը խփեց հաղթական գնդակը` 2:1:
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
[b]Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
[/b]
«Բլեքբերն»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2
Գրեմ, 12 – Ռեշֆորդ, 27, Իբրահիմովիչ, 75