211652_close_icon
views-count9607 դիտում article-date 17:50 22-02-2025

Լոռու մարզի պարեկները շարունակում են ստուգել ավտոմեքենաները, որպեսզի նրանք ոչ ձմեռային անվադողերով մի իսկակական պատուհաս չդառնան մյուս վարորդների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ շարունակում են մարզում ծառայության ժամանակ ստուգել նաև ավտոմեքենաների անվադողերի ձմեռային լինելու պահանջը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին օրերին մարզում հայտնաբերվել են մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները այն վարել են ամառային անվադողերով, կամ ձմեռային, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «քաչալ» վիճակում։ 

Նման բոլոր դեպքերում կազմվել են արձանագրություններ և վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր